Քաղաքակրթության ծննդավայրը։ Նոր մանրամասներ՝ Իրանի ամենաառեղծվածային պատմական շրջանում իրականացված հնագիտական պեղումներից
(last modified Thu, 21 Nov 2024 07:54:01 GMT )
Նոյեմբեր 21, 2024 11:24 Asia/Tehran
  • Քաղաքակրթության ծննդավայրը։ Նոր մանրամասներ՝ Իրանի ամենաառեղծվածային պատմական շրջանում իրականացված հնագիտական պեղումներից

Աշխարհահռչակ հնագետը նշում է, որ հնագիտական պեղումների հիման վրա ընդունված կարծիք կա, որ Ջիրոֆթ քաղաքը և Իրանը հանդիսանում են բրոնզի դարում մարդկային քաղաքակրթության ակունքներից։

Քերման նահանգի հարավում գտնվող Հալիլ գետից 400 կմ հեռավորության վրա գտնվող Ջիրոֆթ հարթավայրն Իրանի ամենամեծ հնագիտական ​​վայրերից մեկն է:

Հնագետ Սեյեդ Մանսուր Սեյեդսաջադին, ում ջանքերի արդյունքում Սիստան և Բալուչեստան նահանգում հայտնբերված Այրված քաղաքը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ասում է, որ Ջիրովթ հարթավայրում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերել է 42 նախապատմական վայր։

Հղում անելով «Էթելաաթ» օրաթերթին, Pars Today-ը հաղորդում է, որ իրանցի 20 հնագետներից, ճարտարապետներից և մարդաբաններից բաղկացած խումբը, բժիշկ Սեյեդ Մանսուր Սեյեդսաջադիի ղեկավարությամբ, արդեն քանի օր պեղումներ է իրականացնում Ջիրովթ հարթավայրում։

Պեղումները մեկնարկել են նոյեմբերի 20-ին և կտևեն 45 օր։

Ձախ կողմում՝ հնագետ Սեյեդ Մանսուր Սեյեդսաջադի

Քենարսանդալը մինչ օրս հանդիսանում է Ջիրոֆթ հարթավայրի ամենահայտնի և միևնույն ժամանակ առեղծվածային տարածքը:

Հնագետներն այն համարում են աշխարհի պատմության մեջ ուրբանիզացիայի ամենահին հետքերից մեկը:

2000-ականների սկզբում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով այս պատմական վայրից մաքրվեց փոշու շերտը։

Իսկ որոշ ժամանակ անց, դոկտոր Մաջիդզադեի ղեկավարած հնագիտական խումբը պեղումներ սկսեց տարածքում։

Որոշ ժամանակ անց դոկտոր Մաջիզադեն ներկայացրեց իր տեսությունը, որի համաձայն՝ այս վայրն Արատտա քաղաքակրթության կամ Արևելքի ամենահին քաղաքակրթության բնօրրանն  է։

2023թ․ հնագետները վերադարձան Քենարսանդալ վայրը, սակայն այս անգամ արդեն դոկտոր Սեյեդսաջադիի ղեկավարությամբ։

Հնագետ, որին դոկտոր Մաջիզադեն, Իրանի մշակութային ժառանգության գիտահետազոտական ​​ինստիտուտին ուղղված նամակում, անվանել է այս աշխատանքի համար լավագույն մասնագետ։

Ճարտարապետական կառույցի փնտրտուքներում

Այս օրերին բոլոր նրանք, ովքեր այցելում են Քենարսանդալ, ուրախ են տեսնել այնտեղ աշխատող հնագետներին։

Ու բոլորը նրանցից նոր բացահայտումներ են սպասում։

Քնեարսանդալ բլրի ստորոտին մենք հանդիպեցինք դոկտոր Սեյեդսաջադին, որպեսզի նրանից լսենք, թե ինչ հարցերի պատասխաններ են փնտրում նա և իր իր գործընկերներն այս պեղումների ընթացքում։

Խորհրդավոր վայր՝ Քենարսանդալի մոտ

Ի պատասխան լրագրողի հարցին, դոկտոր Սեյեդսաջադին ասաց․ «Պեղումների այս փուլում փորձում ենք գտնել ճարտարապետական կառույցներ։

Իսկ դրանցում հայտնաբերված նյութերի հիմամբ կկարողանանք ասել, թե այս տարածքում որտեղ են եղել գրասենյակներ, արհեստանոցներ, արտադրամասեր, տներ։

Կառույցները հայտնաբերելուց հետո դրանք կբաշխվեն քարտեզի վրա ու կկազմվի քաղաքի հատակագիծը։

Մենք նաև ուզում ենք հասկանալ քաղաքը պաշտպանական պատ կամ պարիսպ ունեցե՞լ է»։

Հնագետները փնտրում են նաև քաղաքի արխիվը, որը կարող է դառնալ մեծ հայտնագործություն։

Դոկտոր Սեյեդսաջադին ասում է․ «Մենք փորձում ենք գտնել նաև քաղաքի արխիվը, քանի որ այն կտա շատ հարցերի պատասխաններ»։

Քենարսանդալում հայտնաբերված արձանը

Իմ հարցին, թե ի՞նչ ի նկատի ունի՝ քաղաքային արխիվ ասելով, հնագետը պատասխանում է․ «Ինչպես այսօր տարբեր կառույցները, այդ թվում՝ մարզպետարանները, քաղաքապետարանները և այլն, ունեն բաժիններ, որտեղ արխիվացվում են փաստաթղթերը, հին ժամանակներում նույնպես գոյություն են ունեցել նման արխիվներ։ Եթե կարողանանք հանտնաբերել Քենարսանդալի արխիվը, դա կլինի շատ կարևոր իրադարձություն»։

Ջիրոֆթի արձանագրությունների վերծանումը

2000-ականներին Ջիրոֆթի Քենարսանդալ շրջանում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են մի շարք արձանագրություններ որոնց վրայի գրությունները նման են գեղագրության։

Դրանք դեռևս վերծանված չեն, սակայն հնագետները կարծում են, որ այս տարածքում ապրած մարդիկ ոչ միայն անգրագետ չեն եղել, այլ եղել են գրի հիմնադիրներից։

Հնագույն արձանագրություններ

Ջրիոֆթի արձանագրւթյունների վերածնման վերաբերյալ հարցին դոլկտոր Սեյեդսաջադին պատասանում է․ «Եկեք բոլորս աղոթենք, որ կարողանանք գտնել երկլեզու արձանագրություն, որի հիման վրա կարողանանք թարգմանել մյուս արձանագրությունները»։

Հայտնաբերված արձանագրություններ և առարկաներ

Նա հավելում է․ «Հնագույն արձանագրությունները գրված են այնպիսի գրերով ու խորհրդանիշներով, որոնց իամստը մենք պարզապես չենք կարող հասկանալ։   Միջագետքում հայտնաբերված բաբելոնական, ասորական և շումերական արձանագրություններն ու գրությունները թարգմանվել են Բեհիստունում հայտնաբերված՝ Դարեհ Մեծի եռալեզու արձանագրության հիման վրա, քանի որ այս արձանագրությունը գրվել է հին պարսկերեն, էլամերեն և աքքադերեն լեզուներով։   Ոչ ոք չգիտեր աքքադերեն և էլամերեն լեզուները, բայց մենք գիտեինք հին պարսկերենը։    Երբ հին պարսկերեն գրություն վերծանվեց, դրա հիման վրա, վերծանվեցին նաև մյուս երկու գրությունները»։