Բանակայինների ԱԱ-ի (Աշխարհի առաջնություն) բացումը Երեւանում
(last modified Wed, 20 Nov 2024 16:05:12 GMT )
Նոյեմբեր 20, 2024 19:35 Asia/Tehran
  • Բանակայինների ԱԱ-ի (Աշխարհի   առաջնություն) բացումը Երեւանում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը:

Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 երկրի 400 ըմբիշ: Մասնակցում է նաեւ Թուրքիայի հավաքականը: Ադրբեջանը հրավեր ստացել է, բայց մասնակցության հայտ չի ներկայացրել:

Մարզահամերգային համալիրի տրիբունաներից մեկն ամբողջությամբ զբաղեցրել էին Հայաստանի զինված ուժերի ծառայողները, միայն մեկ տրիբունան էր տրամադրված երկրպագուներին:

Աշխարհի առաջնությունը բացված հայտարարեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: Իր խոսքում նախարարն ասաց. «Թող հաղթի ուժեղագույնը»:

Ռազմական սպորտի ֆեդերացիայի (CISM) նախագահ Ռոլիմ Նիլտոնն էլ իր խոսքում կրկնեց նախորդ օրվա ասուլիսի ընթացքում հնչեցրած միտքը.

«Սպորտը կարող է խթանել խաղաղությանը»:

Մասնակից երկրների դրոշների շքերթից առաջ պատմական ակնարկով Տրդատ թագավորի միջոցով վերարտադրվեց Հայաստանի պատմությունը:

Անմիջապես հետո շքերթով անցան մասնակից երկրների դրոշները: Ամենավերջում դահլիճ բերվեց Թուրքիայի, ապա Հայաստանի դրոշները: Թուրքիայի դրոշից հետո Հայաստանի դրոշի շքերթով անցնելը մեծ ոգեւորություն առաջացրեց դահլիճում: Մի ամբողջ տրիբունա զբաղեցրած զինվորականները պարզեցին Հայաստանի եռագույները: Հայաստանի հիմնը հնչեց զնվորականների կենդանի կատարմամբ:

Հայաստանն առաջնությանը մասնակցում է ոչ ուժեղագույն կազմով:

Այս խնդրին սոցիալական ցանցերում արած գրառումներով անդրադարձել էին աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Թադեւոսյանը եւ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կնյազ Իբոյանը։

news.am