ԻՀՊԿ. Բահրեյնի իշխանը պետք է սպասի Ղոդս ստորաբաժանման մարտիկների վրեժին
(last modified Sun, 13 Sep 2020 04:59:52 GMT )
Սեպտեմբեր 13, 2020 09:29 Asia/Tehran
  • ԻՀՊԿ. Բահրեյնի իշխանը պետք է սպասի Ղոդս ստորաբաժանման մարտիկների վրեժին

Դատապարտելով Բահրեյնի և Սիոնիստական ​​կեղծ ռեժիմի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումն ԻՀՊԿ-ն հայտարարել է. «Բահրեյնի իշխանը պետք է սպասի Ղոդս ստորաբաժանման մարտիկների վրեժին»:

Շաբաթ օրը ԻՀՊԿ-ն հայտարարել է. «Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու  Ալե Խալիֆայի ռեժիմի խայտառակ քայլը, որը տեղի ունեցավ Բահրեյնի իսլամական ժողովրդի կամքին հակառակ, հիմարություն է և անօրինական»:

Հայտարարության մեջ նշվում է. «Սիոնիստական ​​ռեժիմի հետ արաբական որոշ երկրների  հարաբերությունների կարգավորման դոմինոն, որը մշակվում է Սպիտակ տան և այդ երկրի տգետ նախագահ Թրամփի կողմից, երբեք չի հասնելու իր չար նպատակին: Ընդհակառակը, ավելի կմեծանա իսլամական ժողովրդի ուժը և կամքը որպեսզի ապացուցվի  Իսրայելի քաղցկեղային ուռուցքն իսլամ աշխարհից  վերացնելու հակասիոնսիտական դիմադրության ճակատի կամքը:  

ԻՀՊԿ-ն հավելել է «Բահրեյնի ռեժիիմիքայլը, ինչպես և փոխզիջման այլ կեղտոտ ու դավաճանական ծրագրերը, որևէ ձեռքբերում չեն ունենալու ԱՄՆ-ի և մանկասպան սիոնիստների կողմնակիցների համար:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio