Ֆորդոյի միջուկային համալիրում ուրան է հարստացվում ավելի քան 1000 ցենտրիֆուգումներով
https://parstoday.ir/hy/news/iran-i125441-Ֆորդոյի_միջուկային_համալիրում_ուրան_է_հարստացվում_ավելի_քան_1000_ցենտրիֆուգումներով
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, անդրադառնալով ՀԳՀԾ-ի պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ Թեհրանի կողմից իրականացվող քայլերին, հայտարարել է. «Այս պահին, Ֆորդոյի միջուկային համալիրում ուրան է հարստացվում 1044 ցենտրիֆուգումներով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2020 05:21 Asia/Tehran
  • Ֆորդոյի միջուկային համալիրում  ուրան է  հարստացվում ավելի քան 1000 ցենտրիֆուգումներով

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, անդրադառնալով ՀԳՀԾ-ի պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ Թեհրանի կողմից իրականացվող քայլերին, հայտարարել է. «Այս պահին, Ֆորդոյի միջուկային համալիրում ուրան է հարստացվում 1044 ցենտրիֆուգումներով»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար  Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունն ամբողջությամբ իրականացրել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը: Նա նշել է. «Հարստացումը կկատարվի ըստ պահանջի և հարստացված ուրանը կպահեստավորվի»:

Անդրադառնալով համաշխարհային իմպերիալիզմի եմ Իրանի պայքարին, Սալեհին նշել է. «Իրանը հեղափոխության սկզբից առերեսվել է այս մարտահրավերի հետ: Ժամանակի ընթացքում այն վերածվել է   միջուկային խնդրի, սակայն  ի վերջո Թեհրանը կարողացավ մեկուսացնել ԱՄՆ-ին   և դա շատ արժեքավոր ձեռքբերում է»:

2019 թ. մայիսի 8-ին, միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց և Իրանի կրած  տնտեսական վանսները փոխհատուցելու հարցում եվրոպական երկրների առաջարկած լուծումների անարդյունավետությունն ապացուցելուց հետո, Իրանը հայտարարեց, որ կասեցնում է պայմանագրի 26-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված իր պարտավորությունների մի մասը: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio