Բահարվանդ.«Յունիդոն պետք է ամրապնդի իր քայլերն անդամ երկրներում»
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ իրավական ու միջազգային հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել Յունիդոյի կողմից անդամ երկրներին օգնելու համար ջանքեր գորխծադրելու կոչով:
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Լի Յանգի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով զարգացող երկրների ադյունաբերական դառնալու գործընթացում այս կազմակեպության դերակատարության կարևորությանը, Մոհսեն Բահարվանդը Իրանի հետ որոշ նախագծեր իրականացնելու հարցում կարևորել է կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից գործադրվող ջնաքերն ու կազմակերպության քայլերը:
Մերժելով անօրինական ու միակողմանի պատժամիջոցները և ժողովրդի վրա դրանց բացասական ազդեցությունն Իրանի ԱԳ փոխնախարարը կազմակերպության գլխավոր տնօրենին կոչ է արել անդամ երկրներին օգնելու համար հզորացնել քայլերը:
Լի Յանգը նշել է, որ Իրանը Յունիդոյի կարևոր անդամներից է և ներկայացրել է Յունիդոյում Իրանի գործունեության մասին զեկույցը:
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարը նույպես կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել Իրանին անհրաժեշ նախագծերի մշակման հարցում: