Իրան. Սիոնիստական ռեժիմի միջուկային զենք սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության և կայունության համար:
Հինգշաբթի օրը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է.«Անտեսելով տարածաշրջանային և միջազգային օրինական մտահոգությունները և մերժելով միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) միանալը, այս ռեժիմը և նրա կողմնակիցները խախտում են միջազգային բոլոր նորմերն ու կանոնակարգերը»:
Քազեմ Ղարիբաբադին անդրադառնալով գլխավոր ասամբլեայի որոշումները կյանքի կոչելու գործում ՄԱԳԱՏԷ-ի դերակատարությանը, և ընդգծելով Թեհրանի դիրքորոշումը միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելքի վերաբերյալ շեշտել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չպետք է ազդվի քաղաքական նկատառումներից և որ մասնագիտական տրամաբանությունը պահանջում է, որպեսզի գործակալությունը քայլեր ձեռնարկի ողջ Մերձավոր Արևելքում երաշխիքներ գործադրելու համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian