33 տարի անց ճանաչվել է Սրբազան պաշտպանության տարիների հայ նահատակի ինքնությունը
Զահեդանի Իսլամական Ազատ համալսարանում ճանաչվել է Սրբազան պաշտպանության տարիների հայ նահատակի ինքնությունը: Աճյունը պատկանում է հայ նահատակ Հրաչ Հակոբյանին, ով նահատակվել է 33 տարի առաջ՝ «Քարբալա 9» գործողության ժամանակ: 2013 թվականին ՝ Սուրբ Զահրայի նահատակության օրը, այս նահատակի մարմինը հողին էր հանձնվել Զահեդանի Ազատ համալսարանում: Այս մասին հաղորդել է Թասնիմ լրատվական գործակալությունը:
ԴՆԹ-ի հետազոտության արդյունքում պարզվել է, որ յոթ տարի առաջ թաղված հայազգի նահատակի մարմինը պատկանում է Հրաչ Հակոբյանին:
Զինված ուժերի գլխավոր շտաբի անհետ կորածներին որոնող կոմիտեի հրամանատար գեներալ Սեյեդ Մոհամմադ Բաղերզադեն այցելել է նահատակի ընտանիքին և նրա ծնողներին հայտնել այդ մասին: Հանդիպման ժամանակ նաև ցուցադրվել է նահատակ Հրաչ Հակոբյանի մարմնի հայտնաբերման ու հուղարկավորման մասին պատմող տեսանյութ:
Հրաչ Հակոբյանը նահատակվել է իրանական 1366 թվականի (1987) մարտի մեկին:
Սրբազան պաշտպանության տարիներին ռազմաճակատում նահատակվել է 98 հայ, 8 հրեա, 6 զրադաշատական և 7 ասորի զինվոր: Վիրավորվել է 45 հայ զինվոր:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio