Բաղայի Համանե. Միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են
https://parstoday.ir/hy/news/iran-i125814-Բաղայի_Համանե._Միակողմանի_պատժամիջոցները_մարդկության_դեմ_ուղղված_հանցագործություն_են
ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են և քննադատել է Եվրոպայի պասիվ դիրքորոշումն այդ կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2020 05:10 Asia/Tehran
  • Բաղայի Համանե. Միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են

ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են և քննադատել է Եվրոպայի պասիվ դիրքորոշումն այդ կապակցությամբ:

Իսմայիլ Բաղայի Համանեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և մարդու իրավունքների պաշտպան կառույցների պահանջների նկատմամբ ԱՄՆ-ի անուշադրությանը, հայտարարել է, որ նման մոտեցումը սպառնալիք է միջազգային հանրության համար և անհրաժեշտ է պայքարել դրա դեմ: 

Բաղայի Համանեն Անվտանգության խորհրդի ուժը կորցրած բանաձևերը վերականգնելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը որակել է որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության անտեսման մեկ այլ օրինակ:

Նա հավելել է, որ նույնիսկ միջազգային դատական ​​մարմինները, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը, ապահովված չեն ԱՄՆ-ի պատժամիջոցներից:

«Իրանը կշարունակի ԱՄՆ-ի անօրինական և անարդար ճնշումների դիմաց առավելագույն դիմադրության քաղաքականությունը», - ասել է Համանեն:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio