Բաղայի Համանե. Միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են
ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են և քննադատել է Եվրոպայի պասիվ դիրքորոշումն այդ կապակցությամբ:
Իսմայիլ Բաղայի Համանեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և մարդու իրավունքների պաշտպան կառույցների պահանջների նկատմամբ ԱՄՆ-ի անուշադրությանը, հայտարարել է, որ նման մոտեցումը սպառնալիք է միջազգային հանրության համար և անհրաժեշտ է պայքարել դրա դեմ:
Բաղայի Համանեն Անվտանգության խորհրդի ուժը կորցրած բանաձևերը վերականգնելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը որակել է որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության անտեսման մեկ այլ օրինակ:
Նա հավելել է, որ նույնիսկ միջազգային դատական մարմինները, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը, ապահովված չեն ԱՄՆ-ի պատժամիջոցներից:
«Իրանը կշարունակի ԱՄՆ-ի անօրինական և անարդար ճնշումների դիմաց առավելագույն դիմադրության քաղաքականությունը», - ասել է Համանեն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian