Ռոհանի. Իրանը վճռական է աջակցելու Իրաքում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i126128-Ռոհանի._Իրանը_վճռական_է_աջակցելու_Իրաքում_խաղաղությանը_կայունությանը_և_անվտանգությանը
ԻԻՀ նախագահը, Թեհրանում Իրաքի նոր դեսպանի հավատարմագիրը ստանալու պահին ասաց.«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է աջակցելու Իրաքի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 13:22 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը վճռական է աջակցելու Իրաքում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը

ԻԻՀ նախագահը, Թեհրանում Իրաքի նոր դեսպանի հավատարմագիրը ստանալու պահին ասաց.«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է աջակցելու Իրաքի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը:

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը ընդունել է Թեհրանում Իրաքի նոր դեսպան Նասիր Աբդուլ Մոհսեն Աբդուլլայի հավատարմագիրը՝ նշելով, որ Թեհրանի հարաբերություններն Իրաքի հետ շատ կարևոր են՝ որպես ընկեր, եղբայր և հարևան երկիր:

ԻԻՀ նախագահը շեշտել է, որ Այաթոլլահ Սիստանին միշտ վայելել է Իրանի ժողովրդի հարգանքը, ասել է. «Նրա կրոնական առաջնորդության դերը Իրաքի կայունության և անվտանգության հարցում անփոխարինելի է»:

Ռոհանին նշել է, որ Իրանը իր ողջ ուժով և հնարավորություններով Իրաքի կառավարության և ժողովրդի հետ էր ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ժամանակ, շեշտել է. «Գեներալներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մոհանդեսի նահատակությունը՝ որպես երկու մեծ հրամանատարներ, ապացուցում է որ Իրանի և Իրաքի ժողովուրդը միասին կանգնած են ահաբեկչության դեմ պայքարում»:

Թեհրանում Իրաքի նոր դեսպանը, իր հավատարմագիրը հանձնելով Իրանի նախագահին, շեշտել է Թեհրան-Բաղդադ հարաբերությունների հետագա ընդլայնման ու բարգավաճման անհրաժեշտությունը և ավելացրեց. Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը չեն մոռանա ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության օգնությունն ու ջանքերը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio