Խաթիբզադե. Թրամփի գործողությունները միջազգային համակարգնը միավորել են ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i126261-Խաթիբզադե._Թրամփի_գործողությունները_միջազգային_համակարգնը_միավորել_են_ԱՄՆ_ի_դեմ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ-ի գործողությունները միջազգային համակարգը դուսր են բերել այդ երկրի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 11:29 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Թրամփի գործողությունները միջազգային համակարգնը միավորել են  ԱՄՆ-ի դեմ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ-ի գործողությունները միջազգային համակարգը դուսր են բերել այդ երկրի դեմ:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասելով , որ ՀԳՀԾ հարցով եվրոպական երկրների հակազդեցությունը ԱՄՆ-ին ավելի շատ իրենց խնդիրն է, քան Իրանի աջակցությունը,  հավելել է. «Անվտանգության խորհրդում 13 երկրների ընդիմությունն ԱՄՆ-ին ավելի է մեկուսացրել Վաշինգտոնին միջազգային համակարգում»:

Խաթիբզադեն հայտարարել է. «Միացյալ Նահանգները մեծ «ոչ» է ստացել և ավելի մեկուսացված  է, քան նախկինում»:

«Չնայած ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարևոր են շատ երկրների համար և ունեն տարածաշրջանային և միջազգային հետևանքներ, սակայն Իրանն այն եզակի անկախ երկրներից է, որի ներքին և արտաքին քաղաքականության վրա չի ազդում Սպիտակ տան ղեկավարների փոփոխությունը». - ասել է Խաթիբզքդեն:

Նա հավելել է. «Դժվար թե Թրամփը կարողանա աշխարհին միավորել Իրանի դեմ և ԱՄՆ-ը կորցրել է աշխարհում իր քաղաքական, տնտեսական կամ ռազմական վերահսկողությունը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն Իրանի դեմ սիոնիստական-արաբական լոբբիների ջանքերի մասին ասել է.«Տարածաշրջանում ստեղծվել է դիմադրության առանցք, որն ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային դաշնակիցները փորձում են վերացնել, բայց մինչ այժմ նրանց դա չի հաջողվել»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio