Թախթռավանչի. Սիրիայի դեմ քիմիական զենքի տարածման արգելքի հարցը շահարկվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i126423-Թախթռավանչի._Սիրիայի_դեմ_քիմիական_զենքի_տարածման_արգելքի_հարցը_շահարկվում_է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը կոչ է արել առանց խտրականության կիրառել քիմիական զենքի օգտագործման արգելքը, հավելելով, որ վերջին տարիներին գործընթացը ոըւղղված է եղել Սիրիայի կառավարության դեմ, զուգակցվելով անհիմն մեղադրանքներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 05:05 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Սիրիայի դեմ քիմիական զենքի տարածման արգելքի հարցը շահարկվում է

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը կոչ է արել առանց խտրականության կիրառել քիմիական զենքի օգտագործման արգելքը, հավելելով, որ վերջին տարիներին գործընթացը ոըւղղված է եղել Սիրիայի կառավարության դեմ, զուգակցվելով անհիմն մեղադրանքներով:

Մաջիդ Թախթռավանչին, երկուշաբթի օրը, Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «Իրանը, որպես ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքի գլխավոր զոհ, խստորեն դատապարտում է այդ զենքի օգտագործումը ցանկացած շրջանակի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած պայմաններում»:

Թախթարվանչին նշել է. «Իրանը նաև կրկնում է իր կոչը քիմիական զենքի օգտագործումը արգելելու մասին կոնվենցիայի հավասարակշռված, լրիվ և ոչ խտրական իրականացման  և կազմակերպության լիազորությունների պահպանման վերաբերյալ»:

Նրա խոսքերով.  «Այժմ այս փաստերը, ինչպես նաև Սիրիայի կառավարության   համագործակցությունը Քիմիական զենքի տարածման կազմակերպության և ՄԱԿ-ի հետ, այդ թվում նաև ամսական ավելի քան 80 հաշվետվությունների և մեծ քանակությամբ տեղեկատվության ներկայացումն անտեսվում են»:

Վերջում, Թախթռավանչին ասել է. «Դա կանխելու համար, այս խորհրդում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում սկսված գործընթացը, որը հիմնված է որոշ երկրների քաղաքական նպատակների վրա, պետք է դադարեցվի»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio