Թախթռավանչի. Սիրիայի դեմ քիմիական զենքի տարածման արգելքի հարցը շահարկվում է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել առանց խտրականության կիրառել քիմիական զենքի օգտագործման արգելքը, հավելելով, որ վերջին տարիներին գործընթացը ոըւղղված է եղել Սիրիայի կառավարության դեմ, զուգակցվելով անհիմն մեղադրանքներով:
Մաջիդ Թախթռավանչին, երկուշաբթի օրը, Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «Իրանը, որպես ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքի գլխավոր զոհ, խստորեն դատապարտում է այդ զենքի օգտագործումը ցանկացած շրջանակի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած պայմաններում»:
Թախթարվանչին նշել է. «Իրանը նաև կրկնում է իր կոչը քիմիական զենքի օգտագործումը արգելելու մասին կոնվենցիայի հավասարակշռված, լրիվ և ոչ խտրական իրականացման և կազմակերպության լիազորությունների պահպանման վերաբերյալ»:
Նրա խոսքերով. «Այժմ այս փաստերը, ինչպես նաև Սիրիայի կառավարության համագործակցությունը Քիմիական զենքի տարածման կազմակերպության և ՄԱԿ-ի հետ, այդ թվում նաև ամսական ավելի քան 80 հաշվետվությունների և մեծ քանակությամբ տեղեկատվության ներկայացումն անտեսվում են»:
Վերջում, Թախթռավանչին ասել է. «Դա կանխելու համար, այս խորհրդում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում սկսված գործընթացը, որը հիմնված է որոշ երկրների քաղաքական նպատակների վրա, պետք է դադարեցվի»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio