Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործություն են
Լոնդոնում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցները հանցագործություն են ուղղված մարդկության դեմ: Նա ասել է. «ԱՄՆ-ի ռեժիմը սահմաններ չի ճանաչում իր ժողովրդի և այլ երկրների ժողովուրդների դեմ ուղղված հանցագործություններում»:
Լոնդոնում ԻԻՀ դեսպան Համիդ Բաիդինեժադը հինգշաբթի օրը Թվիթերում գրել է. «Իրանի գրեթե բոլոր բանկային և ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված նոր պատժամիջոցների նպատակն է սահմանափակել հումանիտար ապրանք և կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված դեղորայք գնելու Իրանի կարողությունը և մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:
Բաիդինեժադը հավելել է. «Ատելի ամերիկյան ռեժիմը սահմաններ չի ճանաչում սեփական ժողովրդի և այլ երկրների ժողովուրդների դեմ ուղղված հանցագործությունների համար»:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հինգշաբթի երեկոյան պատժամիջոցներ է սահմանել իրանական 18 բանկերի և ֆինանսական կառույցների նկատմամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian