Ռոհանի. «Ամերիկացիները չեն կարող խանգարել իրանցիներին դեղորայք ու սնունդ ձեռք բերել»
Իրանի նախագահն ասել է. «Ամերիկացիները չեն կարող խանգարել իրանցիներին դեղորայքի ու սնունդ ձեռք բերել»:
Ուրբաթ օրը, Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմմաթիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառբնալով ԱՄՆ-ի կառավարության հակաիրանական քայլերին, Հասան Ռոհանին հայտարարել է.«ԱՄՆ-ի կառավարության քայլերն իրականացվում են քարոզչական նպատակներով և ծառայում են իրենց ներքին նպատակներին»:
Իրանի նախագահն ԱՄՆ-ի աննպատակ քայլերը համարել է ՀԳՀԾ-ից դուրս գալու ռազմավարական սխալի շարունակությունը, ասելով. «ԱՄՆ-ի կառավարությունը համոզված էր, որ պատժամիջոցները կարող են ծնկի բերել Իրանի ժողովրդին դժվարության առաջ կանգնեցնելով վերջիններիս, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա նրանց չի հաջողվի»:
Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր պատրվակենրով լուրջ խոչընդոտներ և խնդիրներ է ստեղծում դեղերի և սննդի մատակարարման համար տարադրամի փոխանցման հարցում, սակայն Կենտրոնական բանկի, այլ բանկերի և հարգելի առևտրականների ջանքերի շնորհիվ մենք որևէ բանի պակաս չենք ունեցել»: