Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i126680-Բարձր_է_գնահատվել_Իրանի_դիրքորոշումը_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_վերաբերյալ
Կովկասի մշակութային կենտրոնի ղեկավարը բարձր է գնահատել Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2020 14:00 Asia/Tehran
  • Բարձր է գնահատվել  Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Կովկասի մշակութային կենտրոնի ղեկավարը բարձր է գնահատել Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի դիրքորոշումը:

Այսօր կայացած «Ղարաբաղի հակամարտության գոտու վերջին զարգացումների քննարկումը» թեմայով գիտաժողովում, Կովկասի մշակութային կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ռեզա Քյաֆֆաշ Ջամշիդն Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի  դիրքորոշումը գնահատել է արդար ու կառուցողական:

Բարձր գնահատելով Ղարաբաղի  վերջին զարգացումների վերաբերյալ Իրանի ղեկավարների ու քաղաքական գործիչների հայտարարությունները, Քյաֆֆաշ Ջամշիդն  ասել է.«Այս դիրքորոշումը նշանակալի դեր ունեցավ լարվածությունների թուլացման գործում»:

Անդրադառնալով Հարավային Կովկասի աշխարհագրական հարթակն օգտագործելու Սիոնիստական ռեժիմի նպատակներին, Կովկասյան հարցերի փորձագետն ասել է.«Այս ռեժիմի նպատակն է հարվածել Իրանին և կանգնել նրա դեմ:  Իսրայելի ռեժիմը խրախուսում է պատերազմը»: