Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ
Կովկասի մշակութային կենտրոնի ղեկավարը բարձր է գնահատել Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի դիրքորոշումը:
Այսօր կայացած «Ղարաբաղի հակամարտության գոտու վերջին զարգացումների քննարկումը» թեմայով գիտաժողովում, Կովկասի մշակութային կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ռեզա Քյաֆֆաշ Ջամշիդն Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի դիրքորոշումը գնահատել է արդար ու կառուցողական:
Բարձր գնահատելով Ղարաբաղի վերջին զարգացումների վերաբերյալ Իրանի ղեկավարների ու քաղաքական գործիչների հայտարարությունները, Քյաֆֆաշ Ջամշիդն ասել է.«Այս դիրքորոշումը նշանակալի դեր ունեցավ լարվածությունների թուլացման գործում»:
Անդրադառնալով Հարավային Կովկասի աշխարհագրական հարթակն օգտագործելու Սիոնիստական ռեժիմի նպատակներին, Կովկասյան հարցերի փորձագետն ասել է.«Այս ռեժիմի նպատակն է հարվածել Իրանին և կանգնել նրա դեմ: Իսրայելի ռեժիմը խրախուսում է պատերազմը»: