Խաթիբզադե. Իրանի զենքի էմբարգոն ավարտվում է հոկտեմբերի 18-ին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի արտահանման ու ներկրման էմբարգոյի ժամկետը ավարտվում է:
Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ը Միացյալ Նահանգների պարտության օրն է: Նրա խոսքով, հոկտեմբերի 18-ին, կչեղարկվի ինչպես զենքի արտահանման և ներմուծման էմբարգոյի ժամկետը, այնպես էլ 23 իրավաբանական անձանց ճամփորդական սահմանափակումները:
Խաթիբզադեն հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի դավադրություններին և անօրինական քայլերին, ԱՄՆ-ը ոչինչ չի կարող անել, և Իրանը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ԱՄՆ-ն այնքան հզոր չէ, որքան պնդում է:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ընդգծել է, որ Իրանը երաշխավորում է գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը պատասխանատու կառավարության շրջանակներում և այն ինչ տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Իրանի դեմ զենքի էմբարգոյի վերացման հետ, այդ սկզբունքից դուրս չէ:
Խաթիբզադն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային պատժամիջոցներին ասել է.«Իրանի նավթի վաճառքի արգելափակման ուղղթյամբ ԱՄՆ ջանքերն անհաջող են անցել»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio