Խաթիբզադե. Իրանի զենքի էմբարգոն ավարտվում է հոկտեմբերի 18-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i126728-Խաթիբզադե._Իրանի_զենքի_էմբարգոն_ավարտվում_է_հոկտեմբերի_18_ին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի արտահանման ու ներկրման էմբարգոյի ժամկետը ավարտվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2020 12:59 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանի զենքի էմբարգոն ավարտվում է հոկտեմբերի 18-ին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի արտահանման ու ներկրման էմբարգոյի ժամկետը ավարտվում է:

Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ը Միացյալ Նահանգների պարտության օրն է: Նրա խոսքով, հոկտեմբերի 18-ին, կչեղարկվի  ինչպես զենքի արտահանման և ներմուծման էմբարգոյի ժամկետը, այնպես էլ  23 իրավաբանական անձանց ճամփորդական  սահմանափակումները:

Խաթիբզադեն հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի դավադրություններին և  անօրինական քայլերին, ԱՄՆ-ը ոչինչ չի կարող անել, և Իրանը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ԱՄՆ-ն այնքան հզոր չէ, որքան պնդում է: 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ընդգծել է, որ Իրանը երաշխավորում է գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը պատասխանատու կառավարության շրջանակներում և այն ինչ տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Իրանի դեմ զենքի էմբարգոյի վերացման հետ, այդ սկզբունքից դուրս չէ:

Խաթիբզադն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային պատժամիջոցներին ասել է.«Իրանի նավթի վաճառքի արգելափակման ուղղթյամբ ԱՄՆ ջանքերն անհաջող են անցել»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio