Ղարիբաբադի. Զենքի էմբարգոյի չեղարկմամբ, հակաիրանական սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը վերացվեց
https://parstoday.ir/hy/news/iran-i127013-Ղարիբաբադի._Զենքի_էմբարգոյի_չեղարկմամբ_հակաիրանական_սահմանափակումներ_կիրառելու_հնարավորությունը_վերացվեց
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպա և մշտական ​​ներկայացուցիչը, նշելով, որ հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի արտահանման և ներմուծման վրա սահմանված արգելքները չեղարկվել են, հավելել է, որ այսուհետ, զենքի առևտրի վերաբերյալ գործարքներում, կառավարությունները չեն կարող հղումա նել սահմանափակումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2020 05:33 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Զենքի էմբարգոյի չեղարկմամբ,  հակաիրանական սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը վերացվեց

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպա և մշտական ​​ներկայացուցիչը, նշելով, որ հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի արտահանման և ներմուծման վրա սահմանված արգելքները չեղարկվել են, հավելել է, որ այսուհետ, զենքի առևտրի վերաբերյալ գործարքներում, կառավարությունները չեն կարող հղումա նել սահմանափակումներին:

Քազեմ Ղարիբաբադին,  կիրակի առավոտյան Լոնդոնում ԻԱՌՆԱ լրատվական գործակալությանը  տված հարցարզույցում հայտարարել է, «2231 բանաձևի համաձայն, Իրանի  զենքի էմբարգոն վերածվել է ժամանակավոր լիցենզավորման համակարգի, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին»:

Ղարիբաբադին նշել է, որ Միացյալ Նահանգները հնարավոր բոլոր միջոցներով փորձեց երկարաձգել զենքի էմբարգոն, հավելելով. «Լավ հնարավորություն է ստեղծվել՝  օրակարգ մտցնելու  տարբեր երկրների հետ զենքի արտահանման և ներմուծման ոլորտում համագործակցությունների ու դրանց ընդլայնման հարցը: Եվ քանի որ զենքի արտադրության հարցում Իրանն ունի բարձր ցուցանիշներ և հնարավորություններ, երկիրը կարող է նաև զենք արտահանել»: