Ղարիբաբադի. Զենքի էմբարգոյի չեղարկմամբ, հակաիրանական սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը վերացվեց
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպա և մշտական ներկայացուցիչը, նշելով, որ հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի արտահանման և ներմուծման վրա սահմանված արգելքները չեղարկվել են, հավելել է, որ այսուհետ, զենքի առևտրի վերաբերյալ գործարքներում, կառավարությունները չեն կարող հղումա նել սահմանափակումներին:
Քազեմ Ղարիբաբադին, կիրակի առավոտյան Լոնդոնում ԻԱՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցարզույցում հայտարարել է, «2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոն վերածվել է ժամանակավոր լիցենզավորման համակարգի, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին»:
Ղարիբաբադին նշել է, որ Միացյալ Նահանգները հնարավոր բոլոր միջոցներով փորձեց երկարաձգել զենքի էմբարգոն, հավելելով. «Լավ հնարավորություն է ստեղծվել՝ օրակարգ մտցնելու տարբեր երկրների հետ զենքի արտահանման և ներմուծման ոլորտում համագործակցությունների ու դրանց ընդլայնման հարցը: Եվ քանի որ զենքի արտադրության հարցում Իրանն ունի բարձր ցուցանիշներ և հնարավորություններ, երկիրը կարող է նաև զենք արտահանել»: