Հրադադարի ռեժիմը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերադառնան բանակցային սեղանին
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերադառնան բանակցային սեղանին:
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Մեհդի Ֆարշադանը կիրակի օրը Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կամապցությամբ, նշել է, որ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին՝ խնդիրը լուծելու համար:
Ֆարշադանը նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները բարեկամական են և հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Նրա ոխսքերով. «Երկու երկրների ժողովրդի միջև կան խորը և երկարատև կապեր, որոնք ճանապարհ են բացում երկու երկրների միջև տնտեսական և սոցիալական հարաբերությունների զարգացման և առկա հնարավորությունների օգտագործման համար»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Երևանի ու Բաքվի միջև հաստատված մարդասիրական զինադադարին, Թեհրանում ՀՀ դեսպանն ասել է. «Հայաստանը ողջունում է չեզոք երկրների քայլերն ուղղված դրա լուծմանը»: