Բրիգադային գեներալ Հաթամի. Իրանի պաշտպանության կարիքների 90 տոկոսն արտադրվում է երկրի ներսում
https://parstoday.ir/hy/news/iran-i127059-Բրիգադային_գեներալ_Հաթամի._Իրանի_պաշտպանության_կարիքների_90_տոկոսն_արտադրվում_է_երկրի_ներսում
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը, նշելով, որ երկար տարիներ ամերիկացիների կողմից կիրառվող ճնշումն ու պատժամիջոցները հանգեցրելե ն պաշտպանական ոլորտում Իրանի առաջխաղացմանը, հավելել է. «Այսօր Իրանը կարող է արտադրել և ապահովել իր պաշտպանական կարիքների 90 տոկոսը»:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 19, 2020 06:02 Asia/Tehran
  • Բրիգադային գեներալ Հաթամի. Իրանի պաշտպանության կարիքների 90 տոկոսն արտադրվում է երկրի ներսում

Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը, նշելով, որ երկար տարիներ ամերիկացիների կողմից կիրառվող ճնշումն ու պատժամիջոցները հանգեցրելե ն պաշտպանական ոլորտում Իրանի առաջխաղացմանը, հավելել է. «Այսօր Իրանը կարող է արտադրել և ապահովել իր պաշտպանական կարիքների 90 տոկոսը»:

Անդրադառնալով Իրանի  զենքի էմբարգոյի ավտոմատ դադարեցմանը, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին կիրակի երեկոյան «Այսօրվա վերնագիրը» հեռուստածրագրում ասել է «Մինչ այժմ նրանք աշխարհին հայտարարել են, թե ոչ մի երկիր առանց ԱՄՆ-ի աջակցության ոչինչ չի կարող անել»:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությանը, թե ոչ մի երկիր իրավունք չունի զենքի առևտուր իրականացնել Իրանի  հետ, Ամիր Հաթամին ասել է. «Որոշ երկրների հետ բանակցություններ են ընթանում և զենքի վաճառքի և մատակարարման ուղղությամբ: Պահանջարկի ցանկն ամբողջությամբ ներկայացված է»:

Վերահաստատելով հրթիռային ոլորտում Իրանի ինքնաբավությունն  Ամիր Հաթամին հավելել է. «Փաստ է և դա նույնիսկ թշնամիներն են ընդունում,  որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռային մեծ ուժ ունեցող երկիր է աշխարհում»:

Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պահպանում է որևէ երկրի դեմ զենք չկիրառելու սկզբունքը, հավելելով. «Որոշ երկրներ ամեն ինչ անում են փողի համար, օրինակ ՝ նրանք թույլտվություն ստացան Անվտանգության խորհրդի կողմից և զենք վաճառեցին Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, որոնցով վերջիններս կոտորում են  Եմենի ժողովրդին»:

Ամիր Հաթամին, նշելով, որ Իրանն առանց չափազանցության աշխարում ԱԹՍ արտադրող  լավագույն 6 երկրներից մեկն է, ասել է. «Իրանական սարքավորումներն ունեն շատ լավ որակ և գին»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինայի կիրառմանը, բրիգադային գեներալ Հաթամին ասել է. «Իրանի իսլամական հանրապետության պաշտպանական քաղաքականությունը հստակ է: Իրանը ցանկանում է խաղաղություն, կայունություն և անվտանգություն տարածաշրջանի և աշխարհի համար»: