Բիժան Նամդար Զանգանեի անունը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում
ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն Իրանի նավթի նախարարին անունը ներառել է հակաիրանական պատժամիջոցների ցուցակում:
Դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի նավթի նախարարության, դրան հարակից կազմակերպությունների և նախարար Բիժան Նամդար Զանգաների անունները ներառվել են պատժամիջոցների ցուցակում: ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցը վերածել է նախընտրական քարոզչության գործիքի:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի պաշտոնական կայքը հայտարարել է, որ Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների շարքում ավելացրել է Նավթի նախարարությաբն, Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) և Իրանի ազգային նավթային փոխադրումների ընկերության անունները:
Ցուցակում ներառվել են նաև Իրանի նավթի նախարարության հետ փոխկապակցված մի քանի կազմակերպությունների և անհատների անուններ, ովքեր մասնակցել են Վենեսուելային բենզինի վաճառքի գործարքին:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչիը հայտարարել է, որ Իրանը նավթային եկամուտներն օգտագործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ֆինանսավորելու համար: