Իրանի ԱԳ նախարարի Լատինական Ամերիկայի երեք երկրներ պաշտոնական այցի նպատակները
https://parstoday.ir/hy/news/iran-i127783-Իրանի_ԱԳ_նախարարի_Լատինական_Ամերիկայի_երեք_երկրներ_պաշտոնական_այցի_նպատակները
Մանրչամասնելով Իրանի ԱԳ նախարարի Լատինական Ամերիկայի երեք երկրներ պաշտոնական այցի նպատակները, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Իրանի արտգործնախարարը կմասնակցի Բոլիվիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, իսկ Կուբայի և Վենեսուելայի պաշտոնատարների հետ կխորհրդակցի տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնման շուրջ»:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 16:38 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարի Լատինական Ամերիկայի երեք երկրներ պաշտոնական այցի նպատակները

Մանրչամասնելով Իրանի ԱԳ նախարարի Լատինական Ամերիկայի երեք երկրներ պաշտոնական այցի նպատակները, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Իրանի արտգործնախարարը կմասնակցի Բոլիվիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, իսկ Կուբայի և Վենեսուելայի պաշտոնատարների հետ կխորհրդակցի տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնման շուրջ»:

Անդրադառնալով  Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այսօր Բոլիվիա, Կուբա և Վենեսուելա կատարած ուղևորությանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Կուբան և Վենեսուելան Լատինամերիկյան տարածաշրջանում Իրանի իսլամական հանրապետության քաղաքական գործընկերներն են և վաղ ժամանակներից այս երկրները քաղաքական լայն համագործակցություն են ունեցել երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարթակներում»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Այցի շրջանակներում տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցելուց բացի, Իրանի արտգործնախարարը  կներկայացնի նաև Թեհրանի դիրքորոշումներն ու  տեսակետները»:

Խաթիբզադեն հավելել է. «Այս տարածաշրջանի երկրների և  Իրանի համահունչ դիրքորոշման և  լավ հարաբերությունների արդյունքում Իրանը միջազգային շրջանակներում և ԱՄՆ-ի անօրինական քայլերի դիմաց վայելում է բարեկամ երկրների ուժեղ աջակցությունը»: