Նոյեմբեր 04, 2020 16:51 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար. Թաքֆիրական ահաբեկիչներն ամբողջ տարածաշրջանում արյունահեղություն և անապահովություն են տարածել

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և դրանից դուրս արյունահեղությունն ու անապահովությունը թաքֆիրական ահաբեկչության ներկայության արդյունքն են:

Չորեքշաբթի օրը,  ցավակցություն հայտնելով հայտնելով Աֆղանստանի ժողովրդին և կառավարությանը, Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է.«Թաքֆիրական ահաբեկչությունը միայն արյունահեղություն և անապահովություն է տարածել տարածաշրջանում և դրանից դուրս»:

Չորեքշաբթի օրը Արաղչին այցելել է Թեհրանում Աֆղանստանի դեսպանատուն՝ Քաբուլի համալսարանի վրա ահաբեկչության զոհերի հիշատակի մատյանում գրառում անելու: Նա հայտարարել է. «Իրանը կանգնած է Աֆղանստանի ժողովրդի և կառավարության կողքին` պայքարելու ահաբեկչության դեմ և խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին»:

Երեքշաբթի օրը երեք զինված անձ ներխուժել են Քաբուլի համալսարան և  ռումբի պայթյունից հետո կրակ բացել ուսանողների վրա: Դեպքի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ ավելի քան 40 ուսանող:

Պիտակ