Իրանի և Կուբայի արտգործնախարարները կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
Իրանի և Կուբայի արտաքին գործերի նախարարները կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը, տարբեր, այդ թվում ՝ էներգետիկայի, նանոտեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի:ոլորտներում
Շաբաթ օրը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում:
Զարիֆը և Ռոդրիգեսը քննարկել են Իրանի և Կուբայի աջակցությունը պաղեստինցիների պայքարին, էներգետիկայի, նանոտեխնոլոգիայի և բիոտեխնոլոգիայի բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկու երկրների միջև համակարգումների հետ կապված մի շարք հարցեր:
ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև Հավանայի բժշկական և դեղագործական ուսումնասիրության կենտրոններ, րոտեղ ծանոթացել է տարբեր պատվաստանյութերի, այդ թվում ՝ Covid-19-ի պատվաստանյութի արտադրության ընթացքին:
Իրանի արտաքին գործերի նախարարը Կուբա էր ժամանել ուրբաթ օրը: