Ղարիբաբադի. Սիոնիստական ռեժիմը անհապաղ պետք է միանա NPT-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i128606-Ղարիբաբադի._Սիոնիստական_ռեժիմը_անհապաղ_պետք_է_միանա_npt_ին
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը միջուկային զենքի չտարածման NPT պայմանագրին Սիոնիստական ռեժիմի անհապաղ միացումը համարել է միակ քայլը՝ Միջին Արևելքում առկա միջուկային ճգնաժամը հաղթահարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 13:22 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Սիոնիստական ռեժիմը անհապաղ պետք է միանա  NPT-ին

Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը միջուկային զենքի չտարածման NPT պայմանագրին Սիոնիստական ռեժիմի անհապաղ միացումը համարել է միակ քայլը՝ Միջին Արևելքում առկա միջուկային ճգնաժամը հաղթահարելու համար:

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի միջուկային գաղտնի ծրագրի անտեսումը տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությանն ու կայունությանն ուղված լուրջ սպառնալիք է, Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին կարևորել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին Սիոնիստական ռեժիմի անհապաղ անդամակցության անհրաժեշտությունը:

Շեշտելով, որ Միջազգային հանրությունը առանց նախապայմանների NPT-ին միանալու հարցում Սիոնիստական ռեժիմի վրա ճնշում բանեցնելուց բացի այլ ելք չունի, Ղարիբաբադին հավելել է. «Չափազանց ցավալի երևույթ է, որ  Իսրայելը որպես Արևմտյան Ասիայում NPT-ին միակ չանդամակցող երկիր, խոչընդուտում է պայմանագրի համաշխարհայնացմանը»:

Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը  մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի կողմից վերահսկողության մասին համապարափակ համաձայնագրի չգործադրման ու այս ոլորտում ԱՄԷ-ի իրավիճակի կապակցությամբ: Ղարիբաբադին ասել է.«Սաուդյան Արաբիան լիարժեք չի գործադրում վերահսկողության մասին հմապարփակ համաձայնությունը և ԱՄԷ-ն էլ մինչ օրս պաշտոնապես վերահսկողության մասին համապարփակ համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման նկատմամբ պարտավորվածության որևէ զգացում չունի: