Դեպի ԵՄ Իրանի արտահանման ծավալներն աճել են 13 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i128699-Դեպի_ԵՄ_Իրանի_արտահանման_ծավալներն_աճել_են_13_տոկոսով
2020 թվականի առաջին ինն ամիսներին, դեպի ԵՄ Իրանի արտահանման ծավալներն աճել են 13 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 12:52 Asia/Tehran
  • Դեպի ԵՄ Իրանի արտահանման ծավալներն աճել են 13 տոկոսով

2020 թվականի առաջին ինն ամիսներին, դեպի ԵՄ Իրանի արտահանման ծավալներն աճել են 13 տոկոսով:

Կիրակի օրը, հղում անելով Թեհրանի Առևտրի պալատին, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ 2020 թվականի առաջին ինն ամիսներին Իրանը ԵՄ երկրներ է արտահանել 563 միլիոն եվրոյի ապրանք, ինչը 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաղորդման համաձայն, այս ընթացքում դեպի Եվրամիություն Իրանի արտահանման ամենամեծ ծավալը կազմել են սննդամթերքը և կենդանիները, ընդհանուր առմամբ 222 միլիոն եվրո:

Եվրամիության տարածքում Իրանի արտահանման ամենամեծ ուղղությունը:  2020 թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում  Իրանը Գերմանիա է արտահանել ԵՄ արտահանված ապրանքի արժեքի մոտ 36 տոկոսը, ինչը գրանցել է մոտ 7 տոկոս աճ: