Իրանը կարող է ավելի մատչելի գներով բավարարել տարածաշրջանի ու աշխարհի էներգետիկ կարիքները.Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i128888-Իրանը_կարող_է_ավելի_մատչելի_գներով_բավարարել_տարածաշրջանի_ու_աշխարհի_էներգետիկ_կարիքները.Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը կարող է որոշ դեպքերում ավելի էժան գներով բավարարել տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի էներգետիկ կարիքները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2020 12:40 Asia/Tehran
  • Իրանը կարող է ավելի մատչելի գներով բավարարել տարածաշրջանի ու աշխարհի էներգետիկ կարիքները.Ռոհանի

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը կարող է որոշ դեպքերում ավելի էժան գներով բավարարել տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի էներգետիկ կարիքները»:

Հինգշաբթի օրը, Նավթի նախարարության ազգային նախագծերի շահագործման արարողության ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Իրանի տնտեսությունը մեծ ու դիմացկուն տնտեսություն է, և տարածաշրջանում ոչ մի երկիր չունի նման ուժ՝ դիմակայելու և հաղթելու եռամյա շարունակական պատերազմում»:

Նշելով, որ Իրանի ժողովուրդն իր մշակույթով մշտապես մեծ աշխատանք է կատարել, Ռոհանին հավելել է. «Իրանն աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքի առումով կարևոր երկիր է: Աշխարհում ոչ մի ուժ չի կարող շրջանցել Իրանը ոչ տարածաշրջանում և ոչ էլ աշխարհում»:

ԻԻՀ նախագահի կարգադրությամբ հինգշաբթի օրը  Բուշեհր, Չահարմահալ և Բախտիարի ու Խուզիստան նահանգներում շահագործման են հանձնվել  Նավթի նախարարության երեք ազգային նախագծեր: