Wall Street Journal. Իրանը զգալիորեն պահպանել է իր հրթիռային հնարավորությունները
Ապրիլ 11, 2026 14:19 Asia/Tehran
Հղում անելով տեղյակ աղբյուրներին, ամերիկյան լրատվամիջոցը գրում է.
Սպիտակ տան պնդումներին հակառակ, Իրանը պահպանել է հրթիռներ տեղակայելու և արձակելու կարողությունը: Ենթադրվում է, որ Իրանը դեռևս ունի հազարավոր բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ պատերազմի սկզբում ունեցած 2500 միջին հեռահարության հրթիռներից մոտ 1000-ը: Իրանի զինված ուժերը պահպանել են զգալի կրակային հզորություն: