Ղալիբաֆ. Մենք ընդհանրապես չենք հավատում ասպարեզը դիվանագիտությունից առանձնացնելուն
https://parstoday.ir/hy/news/iran-i244562-Ղալիբաֆ._Մենք_ընդհանրապես_չենք_հավատում_ասպարեզը_դիվանագիտությունից_առանձնացնելուն
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Մենք ընդհանրապես չենք հավատում ասպարեզը դիվանագիտությունից առանձնացնելուն։ Մենք ունենք միայն մեկ ասպարեզ՝ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության ասպարեզը»։
(last modified 2026-04-10T09:57:30+00:00 )
Ապրիլ 10, 2026 13:17 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Մենք ընդհանրապես չենք հավատում ասպարեզը դիվանագիտությունից առանձնացնելուն

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Մենք ընդհանրապես չենք հավատում ասպարեզը դիվանագիտությունից առանձնացնելուն։ Մենք ունենք միայն մեկ ասպարեզ՝ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության ասպարեզը»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ հեղափոխության առաջնորդի նահատակության 40-օրյակի կապակցությամբ հղած ուղերձում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գրել է. «Քառասուն օր է անցել այն բանից, երբ նման մեծ մարդն այլևս մեր հետ չէ։ Քառասուն օր, որը մեզ համար դժվար էր նրա հեռանալով, բայց նրա պայքարի պտուղները հպարտության աղբյուր են դարձել մեր սիրելի Իրանի համար»։
Ղալիբաֆը հավելել է․ «Ամերիկացի ամբարտավան նախագահի պատմական նահանջը և Միացյալ Նահանգների ծրագրի մերժումն ու Իսլամական Հանրապետության 10 կետանոց ծրագրի ընդհանուր սկզբունքների ընդունումը, որոնցում ամրագրված են Իրանի իրավունքները, համարվում է իսլամական Իրանի անհերքելի հաղթանակը այս պատերազմում և բարձրացնում է Իսլամական Հանրապետության դիրքերը տարածաշրջանում և նոր աշխարհակարգում»։ 
«Իհարկե, մենք այս հաղթանակը համարում ենք միայն առաջին և անավարտ քայլը։ Մենք ընդհանրապես չենք հավատում ասպարեզը դիվանագիտությունից առանձնացնելուն։ Մենք ունենք միայն մեկ ասպարեզ՝ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության ասպարեզը»,- ասել է նա։