Իրանի հետ կապերի պատրվակով պատժամիջոցների են ենթարկվել հինգ ռուսական և չինական ընկերություններ
ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել հինգ չինական և ռուսական ընկերությունների նկատմամբ՝ Իրանի հետ կապերի պատրվակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բոյկոտել է Չինաստանում և Ռուսաստանում հինգ ընկերությունների, պնդելով, որ զարգացնում է Իրանի հրթիռային ծրագիրը:
Ավելի վաղ Բեյրութի ինստիտուտում ունեցած ելությում, Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը պնդում էր, որ ԱՄՆ քաղաքականությունը անփոփոխ է մինչև 2021 թվականի հունվարի 20-ը, և հայտարարել էր, որ Ֆինանսների նախարարությունը մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:
ԱՄՆ-ի առավելագույն ճնշմանը Իրանի առավելագույն դիմադրությունը ցույց տվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ սպառնալիքի և ահաբեկման պայմաններում: