Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Նահատակ Ֆախրիզադեին սպաողներին դաժան վրեժ է սպասվում
https://parstoday.ir/hy/news/iran-i128950-Իրանի_ԶՈՒ_ԳՇ_պետ._Նահատակ_Ֆախրիզադեին_սպաողներին_դաժան_վրեժ_է_սպասվում
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետն ընդգծել է. «Իրանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեին սպանողներին սաստիկ վրեժ է սպասվում»,- հայտարարել է նա:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 06:00 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետն ընդգծել է. «Իրանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեին սպանողներին սաստիկ վրեժ է սպասվում»,- հայտարարել է նա:

Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին  հավելել է. «Համաշխարհային իմպերիալիզմի  և Սիոնիստական  ռեժիմի հետ կապված ահաբեկիչները, ամենայն դաժանությամբ սպանեցին Իրանի գիտական, հետազոտական ​​և պաշտպանության ոլորտների ղեկավարներից և ծառայողներից մեկին»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին նույնպես Թվիթերի իր օգտահաշվում գրել է. «Միջուկային գիտնականների սպանությունը տիրապետության իմպերիալիստական համակարգի փորձն է՝ կանխելու Իրանի հասանելիությունը ժամանակակից գիտությանը»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին,  ցավակցելով դոկտոր Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ, հայտարարել է. «Այս գիտնականի նահատակությունն ավելի կմեծացնի Իրանի ուժը»: