Նահատակ Ֆախրիզադեի սպանության գործում Իսրայելի հետ համագործակցել են օտար որոշ ծառայություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i129033-Նահատակ_Ֆախրիզադեի_սպանության_գործում_Իսրայելի_հետ_համագործակցել_են_օտար_որոշ_ծառայություններ
Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը չի բացառում Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների ու նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի հետ այլ երկրների ծառայությունների համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2020 14:50 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը չի բացառում Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների ու նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի հետ այլ երկրների ծառայությունների համագործակցությունը:

Աբոլֆազլ Ամուին այսօր Iran Press լրատվաական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով երկրի պաշտպանական ու միջուկային ոլորտներում նահատակ Ֆախրիզադեի իրականացրած ծրագրերին, ասել է.«Իրանի անվտանգության ու տեղեկատվական ծառայությունները քննարկում են ահաբեկչության մանրամասները և այդ կապակցությամբ կարեւոր տվյալներ են ձեռք բերել» :

Ամուին նշել է, որ նահատակ Ֆախրիզադեի սպանության գործում Իսրայելի ռեժիմի դերակատարության մասին ապացույցներ կան, հավելելով. «Գործողության բարդությանպատճառով, չի բացառվում, որ Իսրայելի հետ համագործակցել են այլ երկրների ծառայություններ»:

Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն անդրադառնալով միջազգային շրջանակներում միջուկային  գիտնականիսպանությունը հետաքննելու ն  հնարավորությունն ասել է. «Նահատակ Ֆախրիզադեն միջազգային դեմք էր և Իրանի պաշտպանության նախարարի տեղակալը»: