Իրանը կոչ է արել ձևավորել համաշխարհային կոնսենսուս՝ ընդդեմ միակողմանի բռնի քայլերի
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում, Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին աշխարհին կոչ է արել ձևավորել գլոբալ կոնսենսուս՝ ընդդեմ միակողմանի բռնի քայլերի:
Վիեննայում Իրանի, Կուբայի և Վենեսուելայի ներկայացուցչությունների նախաձեռնությամբ և ավելի քան 38 երկրի մասնակցությամբ առցանց ձևաչափով կայացած «Կորոնավիրուսի շրջանակում միակողմանի բռնի քայլերը» թեմայով դիվանագիտական սեմինարում, Քազեմ Ղարիբաբադին ընդգծել է, որ բռնի գործողություններն ուղղակի ազդում են տուժած երկրի ինքնիշխանության և այլ երկրների վրա: Նա հավելել է. «Իրանի իսլամական հանրապետությունը մեկն է այն երկրներից, որի նկատմամբ իրականացվել են նման անմարդկային քայլեր»:
Նշելով, որ ԱՄՆ-ի անմարդկային ու անօրինական բռնի քայլերը սահմանափակեցին կորոնավիրուսի տարածումը կանխելու հնարավորությունները, Ղարիբաբադին հավելել է. «Այս անմարդկային գործողությունները լրջորեն կազդեն իրանցիների և այլ ժողովուրդների առողջության և կյանքի վրա»:
Անդրադառնալով միջուկային ու պաշտպանական ոլորտների իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, Ղարբիաբադին ասել է.«Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվում են անմարդկային պատժամիջոցներ, սպանվում է իրանցի մի գիտնական, ինչը հասում է միջազգային իրավունքին, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնագրին և մարդու իրավունքների սկզբունքներին»: