Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցը Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i129385-Ադրբեջանի_արտաքին_գործերի_նախարարի_այցը_Թեհրան
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի Թեհրան կատարելիք այցի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2020 13:01 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցը Թեհրան

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի Թեհրան կատարելիք այցի մասին:

Նա նշել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը չորեքշաբթի օրը կժամանի Թեհրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:

Երկուշաբթի օրը, տեսակապի միջոցով պատասխանելով լրագրողների հարցերին,  անդրադառնալով ՀԳՀԾ-ի  վերաբերյալ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո  Մաասի վերջին հայտարարությանը, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «ՀԳՀԾ-ի շուրջ  բանակցություններ են եղել և ՄԱԿ-ի 2231 բանաձևով ընդունված   գործող համաձայնագիրը չի փոխվի»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Իրանը չի վերսկսի բանակցությունները մի հարցի շուրջ, որի մասին նախկինում բանակցություններ են տարվել և ոչ էլ 2231 բանաձևի պարտադիր բնույթը կփոխվի»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Սպիտակ տան քաղաքականությանը համահունչ հայտարարության մեջ նշել է, որ Իրանի հետ նոր միջուկային գործարքը բխում է Եվրոպպայի շահերից: 

Ընդգծելով, որ Իրանը ոչ բանակցում է, ոչ էլ փոխզիջման է գնում իր ազգային անվտանգության հարցերի շուրջ, Խաթիբզադեն ասել է. «Իրանը տեղյակ է իր իրավունքների և պարտականությունների մասին և մյուս կողմին հիշեցրել է իր իրավունքների և պարտականությունների մասին: Այն, ինչը չի ստացվել առավելագույն ճնշմամբ, այլ մեթոդներով չի ստացվելու»:

Խաթիբզադեն անդրադարձել է   Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այն հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա ՀԳՀԾ, ինչպես նաև իսլամական խորհրդարանում հաստատված «Պատժամիջոցների վերացման և Իրանի ժողովուրդի պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագրին», ասելով.«Եթե ​​խորհրդարանի որոշումը օրենք դառնա, արտգործնախարարությունը կհարգի այն»: