Ամերիկացիները կեղծ պատրվակներով պատանդ են վերցնում իրանցիներին
Դեկտեմբեր 14, 2020 13:41 Asia/Tehran
ԻԻՀ դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է. «Ամերիկացիները կեղծ պատրվակներով իրանցիներին պատանդ վերցնելով, փորձում են նրանց փոխանակել Իրանում կալանավորված ամերիկյան քաղաքացիություն ունեցող հանցագործների հետ»:
Նշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատանդ է վերցրել 15 իրանցիների, Ալի Բաղերի Քանին ասել է.«Պատանդառությունը ԱՄՆ-ի վարչակազմի ահաբեկչական ինքնության մաս է կազմում»:
Անդրադառնալով ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի բռնի շրջափակումներին, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է. «Չնայած ամերիկացիներն են շրջափակումները սահմանել, սակայն եվրոպացիներն են իրագործում այն, և նման մոտեցումը չի համապատասխանում նրանց խաղաղատենչ կեցվածքին»:
Պիտակ