Իրանի նախագահ. Իրանի նկատմամբ պատժամիջոցները պետք է ավարտվեն
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը տեղական և արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտելով տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն էր ոչնչացնել ՀԳՀԾ-ն, ինչը նրան չհաջողվեց» :
Ռուհանին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության համար շատ կարևոր է ՀԳՀԾ-ի և համագործակցության պահպանումը տարածաշրջանի կայունության համար, իսկ միջազգային ասպարեզում Թրամփի հակաիրանական քայլերի ձախողման պատճառը Իրանի համագործակցությունն էր այլ երկրների և 4 + 1 խմբի հետ»:
Ռոհանին հստակեցրել է.«ԻԻՀ ձգտում է հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի հետ և շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության և նրա հարևանների հետ»:
Իրանի նախագահը հավելել է, որ իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությամբ, Սիոնիստական ռեժիմը նպատակ ուներ Թրամփի վարչակազմի վերջին օրերին ապակայունացնել տարածաշրջանը:
Ռոհանին հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունն իր իրավունքն է համարում նահատակ Ֆախրիզադեի արյան համար վրեժխնդրությունը, հավելելով.«Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա ուրիշներին որոշել դրա ժամանակը և վայրը»: