Խաթիբզադե. Իրանի քաղաքականության հիմքում բարիդրացիություն է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը վիրտուալ ձևաչափով կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական հարաբերությունների վրա, հավելելով. «ԱՄՆ-ը ապակայունացրել է Իրանի հարևան երկրները»:
Նա հավելել է.«Թեհրանը հարևան և բարեկամ երկրներին բազմիցս ասել է, որ Սպիտակ տան ռեժիմին ծառայելու փոխարեն կատարեն իրենց հանձնառությունները: Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, Իրանը կասկած չունի իր ինքնապաշտպանության հարցում»:
Խաթիբզադեն ՀԳՀԾ-ում մնացած երկրների արտգործնախարարների նախորդ շաբաթվա հանդիպման մասին ասել է.«Նախորդ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շեշտեց մյուս կողմի պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը»:
Անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարարության գործողություններին ՝ կապված Իրաքի նախկին վարչապետ Ադել Աբդուլ-Մահդիի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի Իրաք կատարած վերջին այցի և նրա սպանության վերաբերյալ հայտարարությանն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Գեներալ Սուլեյմանին տարածաշրջանի ամենախաղաղասեր գեներալն էր, որի ժառանգությունը տարածաշրջանում ահաբեկչության և վահաբիականության դեմ պայքարն էր»:
Նշելով, որ գեներալ Սուլեյմանիի սպանությամբ Միացյալ Նահանգները մեծ ռազմավարական սխալ թույլ տվեց, Խաթիբզադեն հավելել է. «ԱՄՆ կառավարությունում այս մեծ ոճրագործության հեղինակները հաստատ կկանգնեն դատարանի առջև»: