Ալ-Հաբիբ. Իրանի վրա ԱՄՆ ճնշման մեծացումը քաղաքական նպատակներ ունի
https://parstoday.ir/hy/news/iran-i130425-Ալ_Հաբիբ._Իրանի_վրա_ԱՄՆ_ճնշման_մեծացումը_քաղաքական_նպատակներ_ունի
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քաղաքական նպատակներով է մեծացրել Իրանի վրա ճնշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 12:30 Asia/Tehran
  • Ալ-Հաբիբ. Իրանի վրա ԱՄՆ ճնշման մեծացումը քաղաքական նպատակներ ունի

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քաղաքական նպատակներով է մեծացրել Իրանի վրա ճնշումը:

Իրանի ռադիոյեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում  Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչ Էսհաղ Ալ-Հաբիբը նշել  է, որ ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության ձեռքբերում և 2231 բանաձևը վերացրել է Իրանի դեմ սահմանված Անվտանգության խորհրդի բոլոր նախկին պատժամիջոցները:

Ալ-Հաբիբը շեշտել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումն իրավական հիմք չուներ, ՄԱԿ-ի անդամներին կոչ անելով դեմ արտահայտվել Միացյալ Նահանգների ապօրինի քայլին և  պաշտպանել կառույցի կանոնադրությունը:

Չորեքշաբթի օրը Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեի 2021 թվականի բյուջեում երկու կետ ներառելու ԱՄՆ-ի նախագծին դեմ է արտահայտվել ԱԽ 142 անդամ:

ԱՄՆ փաստարկն այն էր, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեն պետք է վերսկսի իր աշխատանքը, քանի որ ԱՄՆ-ը դուրս է եկել ՀԳՀԾ-ից: