ԱՄՆ-ը և ԻԼԻՊ-ը միևնույն ճակատում կռվող զինակիցներ են
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ԻԼԻՊ-ը միևնույն ճակատում կռվող զինակիցներ են:
Կիրակի օրը, Թվիթերում արած »Երբեք չենք ների, երբեք չեն մոռանա» հեշթեգով գրառման մեջ, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է.«ԱՄՆ-ը կարևոր դերակատարություն է ունեցել Արևմտյան Ասիայում Ալ-Ղաիդայի, ԻԼԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների ձևավորման ու զարգացման գործում և դա իրողություն է. որը խոստովանել է նաև նախագահ՝ Դոնալդ Թրամփը»:
Իրանի արտգործնախարարության թվիթերյան գրառման մեջ ասված է.«Զարմանալի չէ, որ ԻԼԻՊ-ին ուրախացրել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը»:
2020թ. հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ: