Իրանի արտգործնախարարության խոսնակ. ԱՄՆ-ի արկածախնդրությունները չեն վրիպում մեր աչքից
Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի տեղաշարժերին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի արկածախնդրությունները չեն վրիպում մեր աչքից»:
Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով Iran Press լրատվական գործակալության թղթակցին, Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Տարածաշրջանում, հատկապես Իրաքում տիրող լարվածություններում նկատելի է Երուսաղեմը զավթող ռեժիմի տարրերի և դաշնակիցների դերակատարությունը»:
«Իրանի տարածաշրջանում լարվածության չի ձգտում, սակայն չի վարանելու իր սահմանները պաշտպանելու հարցում և ուղղակի ու բացահայտ պատասխանելու է ցանկացած ոտնձգության»,-ասել է Խաթիբզադեն:
Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործին Իրաքի հետ համատեղ հետևելու մասին, Խաթիբզադեն ասել է.«Չափազանց կարևոր է, որ Իրաքը հետամուտ լինի այս սպանության իրավական կողմին»:
«Իրանի պաշտպանական կարողության վերաբերյալ բանակցություն երբեք տեղի չի ունենա և Իրանի պաշտպանական կարողությունը համալրվում է անկախ, հաշվի առնելով երկրի կարիքները»,-ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
Նշելով, որ ԱՄՆ-ը գիտի, որ Իրանի միջուկային աշխատանքները խաղաղանպատակ են, Խաթիբզադեն ասել է.«Բանակցված թեմաների շուրջ կրկին չենք բանակցելու: Մեր պատասխանն է ՀԳՀԾ-ի համաձայնության կատարյալ և առանց որևէ նախապայմանի իրագործումը և մենք անցյալի իրադարձությունների համար պահանջում ենք հատուցում»:
Տարածաշրջանից ամերիկյան ավիակիր նավի հեռանալու և կրկին Պարսից Ծոց վերադառնալու մասին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Պատրաստ ենք ցանկացած սցենարի համար: Չենք դատում սցենարները, սակայն մեր պատասխանը հստակ է»: