Զարիֆ. Իրանը սկսել է ուրանի 20 տոկոս հարստացումը
(last modified Tue, 05 Jan 2021 05:51:17 GMT )
Հունվար 05, 2021 09:21 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը սկսել է ուրանի 20 տոկոս հարստացումը

Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Մենք վերսկսել ենք ուրանի 20 տոկոս հարստացումը ՝ հիմնվելով Իրանի իսլամական խորհրդարանի ընդունած բանաձևի վրա»:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, երկուշաբթի օրն իր  թվիթերյան  միկրոբլոգում գրել է. «Մենք վերսկսել ենք 20 տոկոսանոց ուրանի հարստացումը ՝ համաձայն Իսլամական խորհրդարանի ընդունած  բանաձևի, և այդ մասին պատշաճ կերպով ծանուցվել է ՄԱԳԱՏԷ-ին»: 

Զարիֆը հավելել է. «Մեր փոխհատուցման միջոցները լիովին համապատասխանում են ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածին, և իրականացվում են համաձայնագրի մյուս անդամների կողմից տարիներ շարունակ իրենց պարտավորությունները չկատարելուց հետո»: 

Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Մեր գործողությունները հնարավոր է դադարեցնել, եթե ՀԳՀԾ-ի բոլորը հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին»:

Իրանի խորհրդարանբում ընդունված «Պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողության մասին» օրենքը ներառում է 9 հոդված, որոնք  Իրանի կառավարությունից պահանջում են սկսել 20 տոկոսանոց ուրանի հարստացումը, ավելացնել հարստացված ուրանի պաշարները և օգտագործել նոր սերնդի IR2M և IR6 ցենտրիֆուգներ: