ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման ուժերը զգուշացրել են ԱՄՆ-ին
ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման ուժերի փոխրհրամանատարը նշել է, որ Իրաքում ամերիկացիները տեղաշարժերը սադրիչ են: Բրիգադային գեներալ Մոհամմեդ Հեջազին հայտարարել է, որ ԱՄՆ-ը զղջալու է տարածաշրջանի անվտանգությունը վտանգելու դեպքում: Այդ մասին հաղորդել է Iran Press լրատվական գործակալությունը:
Դիմադրության առանցքի վերաբերյալ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի հայտարարության մասին ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման ուժերի փոխրհրամանատարն ասել է.«Ղոդս ստորաբաժանման դիրքորոշումը համընկում է Սեյեդ Հասան Նասրոլլահի դիրքորոշման հետ»:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, կիրակի երեկոյան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի նահատակության առաջին տարելիցի կապակցությամբ ելույթում նշել է, որ Դիմադրության առանցքն ամեն հրամանատարի կորստով ավելի ուժեղ և զգոն է դառնում:
Նա հավելել է. «Դիմադրության հրամանատարների նահատակությունը, տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերումը վերածեց կարգախոսի, որը տարածաշրջանի ժողովուրդները ձգտում են իրականություն դարձնել»:
2020թ. հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Հաշդ ալ Շաբի ուժերի փոխրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ: