Ռոհանի. Պատժամիջոցներ սահմանելով, թշնամին նպատակ ունի խոչընդոտել Իրանում ներդրումների իրականացմանը
ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին Իրանի դեմ պատժամիջոցների նպատակը համարել է Իրանի ենթակառույցների զարգացման ու երկրի առաջադիմության ոլորտում ներդրումների կանխարգելումը, ասելով.«Կառավարությունը շարունակ փորձել է վերացնելով խանգարող օրենքներն, կանոնները և բարեփոխելով վնասող թղթաբանությունները, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրումների ներգրավման համար և այս ճանապարհով և պատժամիջոցները կչեզոքացվեն և կապահովվի արտադրական թռիչքն ու կիրականացվի դիմադրողական տնտեսության ցունանիշնների բարձրացման նպատակը:
Երեքշաբթի օրը, տնտեսական համադրման շտաբի 194-րդ նիստի ընթացքում, նշելով, որ յուրաքանչյուր երկրում ներդրումների աճը տնտեսության զարգացման ու ծաղկման կարևորագույն բաղադրիչներից է համարվում, Հասան Ռոհանին հավելել է.«Ցանկացած ներդրող, ով օրինական ճանապարհով է ներդրում կատարում չպետք է այդ երկրի զարգացման գործընթացում իր մասնակցության հարցում տնտեսական, քաղաքական ու հասարակական անապահովության զգացում ունենա»: