Ռոհանի. Արևմտյան ժողովրդավարությունը թույլ է ու խարխլված
https://parstoday.ir/hy/news/iran-i130716-Ռոհանի._Արևմտյան_ժողովրդավարությունը_թույլ_է_ու_խարխլված
ԻԻՀ նախագահը ԱՄՆ իրադարձություններն ու ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակումը որակել է որպես արևմտյան ժողովրդավարության թուլության և խարխլվելու նշան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 12:30 Asia/Tehran
  • Ռոհանի. Արևմտյան ժողովրդավարությունը թույլ է ու խարխլված

ԻԻՀ նախագահը ԱՄՆ իրադարձություններն ու ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակումը որակել է որպես արևմտյան ժողովրդավարության թուլության և խարխլվելու նշան:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրն անդրադառնալով չորեքշաբթի գիշեր Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձություններին և Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի վրա հարձակմանն ասել է.«Այս զարգացումները ցույց տվեցին, որ չնայած արևմտյան երկրներում գիտության և տեխնոլոգիայի առաջադիմությանը, պոպուլիզմը դեռ գոյություն ունի, և որ մի պոպուլիստ մարդ  խայտառակեց իր երկրի հեղինակությունը»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Դոնալդ Թրամփը, ստանձնելով ԱՄՆ-ում իշխանությունը, վնասեց երկրի հարաբերությունները ամբողջ աշխարհի հետ և մեծ հարվածներ հասցրեց իր երկրին ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանին, Պաղեստինին, Սիրիային, Եմենին և աշխարհի բոլոր մասերին»:

Ռոհանին հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի իրադարձությունները դաս կլինեն ամբողջ աշխարհի և Սպիտակ տան հաջորդ ղեկավարների համար, ովքեր իշխանությունը կստանձնեն երկու շաբաթից: