Իրանի մարդու իրավունքներիշտաբ. Վաշինգտոնը պետք է պաշտպանի ամերիկացիների իրավունքները
Իրանի դատական իշխանության Մարդու իրավունքների շտաբը, խիստ մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ում ցուցարարների իրավունքների ոտնահարման կապակցությամբ, հայտարարել է.«ԱՄՆ-ի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Վաշինգտոնի իշխանությունների պարտականությունն է»:
Հինգշաբթի օրը հրապարակված Իրանի դատական գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները բոլորին ապացուցեցին, որ Միացյալ Նահանգների ոչ միայն անկում է ապրում, այլ ոչնչանում է: Մեծամիտ ու թույլ ամերիկյան ռեժիմի իրական ճակատագիրն է այն, որ նույնիսկ ատոմային ռումբի և B-52 ինքնաթիռի հզորությունն ու դոլարը չեն կարող դանդաղեցնել այս ամբարտավան ռեժիմի անկումը»:
Հայտարարության մեջ նշվում է. «Անկախ և անկողմնակալ դիտորները համոզված են, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի լռությունն ԱՄՆ-ի քաղաքացիների իրավունքների ոտնահարման նկատմամբ, կանաչ լույս են այդ իրավունքները ոտնահարողների համար և նրանց հնարավորություն են տալիս շարունակել ոտնահարել մարդկանց իրավունքները: Ուստի դիտորդները նրանց կոչ են անում ամերիկացիների իրավունքները չզոհաբերել ԱՄՆ-ում իշխանության ղեկին գտնվողների շահերին»:
Չորեքշաբթի օրը Թրամփի մի խումբ կողմնակիցներ ներխուժել են Կոնգրեսի շենք, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս քաղաքացի: