Իրանի դատական իշխանության ղեկավար. Կորոնավիրուսի պատվաստանյութը Իրանի ժողովրդի հպարտությունն է
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Կորոնավիրուսի պատվաստանյութն Իրանի ժողովրդի հպարտությունն է, որի մեծաքանակ արտադրությունից հետո, բոլորը կարող են պատվաստվել»:
Երկուշաբթի օրը, դատական պաշտոնյաների Գերագույն խորհրդի նիստում, Իրանի դատական իշխանության ղեկավար Հոջաթոլասլամ Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ասել է, որ Իրանն ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի լաբորատորիա չէ: Նա նշել է, որ անգլիական ու ամերիկյան պատվաստանյութերը բոյկոտելու իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նպատակն է ժողովրդի կյանքը պաշտպանել նրանցից, ովքեր հետապնդում են իրենց սեփական շահերն անտեսելով մարդկանց կյանքերը:
2020թ. դեկտեմբերի 29-ին, Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին փուլը: Նախատեսված է առաջին փուլում, պատվաստանյութը երկու ամսվա ընթացքում ներարկել 56 կամավորների:
Անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Ռեիսին ասել է.«ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքերն այդ երկրում տիրող բռնատիրական համակարգի մասին են վկայում»: