Վելայաթի. ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու պայմանը պատժամիջոցների վերացումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i130900-Վելայաթի._ԱՄՆ_ի_ՀԳՀԾ_վերադառնալու_պայմանը_պատժամիջոցների_վերացումն_է
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ասել է. «ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադարձնելու պայմանն Իրանի դեմ բոլոր ճնշող պատժամիջոցների վերացումն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2021 14:29 Asia/Tehran
  • Վելայաթի. ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու պայմանը պատժամիջոցների վերացումն է

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ասել է. «ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադարձնելու պայմանն Իրանի դեմ բոլոր ճնշող պատժամիջոցների վերացումն է»:

Երկուշաբթի օրը Ալի Աքբար Վելայաթին KHAMENEI.IR լրատվական բազային տված հարցազրույցում հավելել է. «Ցավալի է, որ Միացյալ Նահանգներին հետևելով, Եվրամիության ներկայացուցիչ հանդիսացող Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան  նույնպես շատ սահմանափակումներ են կիրառել Իրանի նկատմամբ և  անուղղակի պատժամիջոցներ են սահմանել, բայց Ռուսաստանն ու Չինաստանը որքան կարողացան, օգնեցին և կատարեցին իրենց խոստումը»:

Վելայաթին հավելել է. «ԱՄՆ-ն իր ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում այդնան վատ ցուցանիշ ունեցավ, որ Իրանն իրավունք ունի հոռետես լինել բանակցությունները շարունակելու հարցում, բացի այդ, Իրանը տուժել է, և նրա կորուստները պետք է փոխհատուցվեն»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդականը շեշտել է. « Ցանկացած կառավարություն, որը հանդիսանում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ (NPT), իրավունք ունի օգտվել միջուկային էներգիայի խաղաղ օգուտներից և ներկայիս դարաշրջանում ոչ մի երկիր չի կարող նրան զրկել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքից»: